
Նիագարայի ջրվեժը կապույտ լուսավորում է ստացել՝ արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու ծննդյան առիթով
Նիագարայի ջրվեժը կապույտ լուսավորում է ստացել՝ ի պատիվ Սասեքսի դուքս ու դքսուհի արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի առաջնեկ որդու։ Նիագարան մոտ 1 ժամ կապույտ էր։ Այս մասին հայտնել է CBC-ն:
Նշվում է, որ վերջին տարիներին ջրվեժը լուսավորվել է վարդագույն և կապույտ գույներով՝ ի պատիվ արքայազն Ջորջի (2013), արքայադուստր Շառլոտի (2015) և արքայազն Լուիի (2018) ծննդյան պատվին:
Հիշեցնենք, որ Մեգանի ու Հարրիի որդին ծնվեց մայիսի 6-ի առավոտյան։ Մայրն ու փոքրիկն առողջ են ու իրենց լավ են զգում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին