«Ժողովուրդ». Նախարարության և տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել. Նախարարը պայքարում է իր կադրերի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին, այս երկու պետական մարմինների միջև տևական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց: Պատճառն աշակերտուհիներին, առանց ծնողների թույլտվության, գարդասիլ պատվաստելու մասին ահազանգն է, որը, սակայն, հետագայում հերքվել է:
Պարզվել է՝ աղջիկները, որոնց մասին Աբովյան քաղաքի ուսուցիչներից մեկը բարձրաձայնել էր, փաստորեն ցանկացել են դասից ազատվել և պատճառ են բերել պատվաստումը: Տեսչությունը վարույթ է հարուցել, ինչը նախարարին դուր չի եկել, և նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել:
Բայց այս պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը հենց Արսեն Թորոսյանի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնին: Ստացվում է՝ նախարարը պայքարում է իր կադրերի դեմ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: