«Հրապարակ». Այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահին դիմելու՝ ՍԴ դատավորի թեկնածուների համար նախանշված ժամկետը մայիսի 3-ին լրացել է: Առաջադրվել է 9 թեկնածու, որոնցից երկուսը չեն ցանկանում իրենց անունները հրապարակել։ Թեկնածուների թվում են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը։
Ի տարբերություն նախորդ թեկնածուների ընտրության, այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին և նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։
Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել նման հանձնաժողով ներկայացնելուց։ Ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի՝ թեկնածու իրավաբան-գիտնականների հետ հանդիպումների արդյունքում»:
Մանրամասները թերթի ասյօրվա համարում: