Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը
Հայաստանում Beeline-ն այսօր նշում է Կապի օրը։ Ընկերությունում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել ընկերության ցանցային ենթակառուցվածքի զարգացման մեջ։
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորել է ցանցերի շինարարության և նախագծերի իրականացման բաժնի ավագ փորձագետ Վահրամ Մնացականյանին «Տարվա կապավոր» մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նրա կատարած աշխատանքի և ցանցի զարգացման մեջ ունեցած ներդրումի համար։ Եվս մեկ կոլեկտիվ մրցանակ են ստացել Beeline-ի տեխնիկական ստորաբաժանման 20 աշխատակիցներ՝ նշանակալից նախագծերի իրականացման համար։
Ընկերությունից հայտնում են, որ Ազատության 24/1 հասցեում գտնվող Beeline-ի վարչական գրասենյակի առաջին հարկում տեղադրված է տոնի թեմային համապատասխան ձևավորված լուսանկարչական տաղավար, որտեղ այսօր լուսանկարվել կարող են բոլոր ցանկացողները։
«Այսօրվա հիանալի տոնն ի սկզբանե պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր։ Մինչ այսօր էլ կապի տեխնոլոգիաների մեծ մասն աշխատում են ռադիոալիքների հիման վրա, այնպես որ այս տոնը հարազատ է դարձել հաղորդակցության բոլոր ճյուղերի համար։ Մենք որպես Հայաստանում կապի ոլորտի կայացման ակունքների մոտ կանգնած ընկերություն մեր առաքելությունն ենք համարում երկիրն ապահովել կապի առավել առաջադեմ տեխնոլոգիաներով, և այսօր պարգևատրում ենք այն աշխատակիցներին, ովքեր առավել մեծ ներդրում են ունեցել մեր ցանցի զարգացման գործում։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կապավորներին, ռադիոյի և հեռուստատեսության աշխատակիցներին՝ մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Շնորհավորում եմ բոլոր գործընկերներին պարգևատրման կապակցությամբ և ցանկանում եմ մաղթել հետագա ձեռքբերումներ և մասնագիտական հաղթանակներ, որոնք մեզ կօգնեն բարձր պահել հաղորդակցությունների մակարդակն երկրում, իսկ մեր հաճախորդների համար կապահովեն մշտապես բարելավվող ծառայությունների որակ», - նշել է Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։
Մայիսի 7-ը համարվում է ռադիոյի ծննդյան օրը։ Հենց այդ օրն է 1895 թ․ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել իր ստեղծած աշխարհի առաջին ռադիոընդունիչը և իրականացրել է ռադիոկապի առաջին փորձը։ Այսօր կապի տարբեր ուղղությունների աշխատակիցներ նշում են այս տոնը։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի բաժանորդները Սարի Թաղում կարող են միանալ մինչև 100 Մբ/վրկ ինտերնետին
- Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
- Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն
- Beeline-ի PR ղեկավարը դասախոսություն է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
- Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
- Beeline-ը երկու անգամ իջեցրել է «գեղեցիկ» համարների գինը