
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը
Երեկ երեկոյան Քեսաբի և Էսկյուրան գյուղի միջև գտնվող տարածքում ընդհանուր հինգ հրթիռ է ընկել։ Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 6-ին կեսօրից հետո զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը և այլ ուղղություններով հրթիռակոծել են։ Երեք հրթիռ ընկել է Էսկյուրանի շրջակայքում։ Վիրավորվել է երկու քեսաբահայ, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Լուսանկարները՝ «Գանձասարից»։
Հարակից հրապարակումներ`
- Քեսաբի ուղղությամբ հրթիռներ են արձակվել
- Քեսաբում առաջին անգամ տոնածառ է տեղադրվել (լուսանկարներ)
- Քեսապում հրթիռներ են ընկել. «Արևելք»
- «Քեսաբում զոհված հայորդու այրին օգնության կարիք ունի». «Արևելք»
- Արամ Առաջինն այցելելու է Քեսապ և Լաթաքիա. «Արևելք»
- Հալեպահայ տասնյակ ընտանիքներ հասել են Քեսապ. «Արևելք»
- Քեսաբի եկեղեցին նոր զանգեր կունենա
- Հրթիռակոծվել է Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը