Բժշկական ծառայությունների սակագներն աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 0.2%, իսկ 2018թ. ապրիլի նկատմամբ՝ 0.1% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, կրթության՝ 0.1%, կենցաղային սարքերի նորոգման՝ 0.2%, բժշկական՝ 1.3%, աղբի հավաքման՝ 1.5% ծառայությունների սակագների հավելաճ: Դրան զուգընթաց գրանցվել են հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների և սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ)՝ համապատասխանաբար 1.4% և 0.1% գնանկում, իսկ կապի, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, տրանսպորտային, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2019թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.9% հավելաճ, մեկում՝ սակագների 0.1% նվազում, իսկ մայրաքաղաքում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: