Ռուսլան Բաղդասարյանն արձագանքում է ոստիկանությանը
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն արձագանքել է ոստիկանության՝ իր վերաբերյալ տարածած հաղորդագրությանը։
«Այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։ Ես ինքս մամուլից տեղեկացա, մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։
Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ, ուղղակի կասեմ մի բան, որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս, իսկ քանի որ, ինչպես ասել եմ, սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։
Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական գործ Դավթաշենի նախկին թաղապետի դեմ
- Նախկին թաղապետ.Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը բյուջեի կլասիկ գրպանում է