«Իրավունք». ԱՄՆ-ում արգելված Գարդասիլ 4-ի ներկրումը գաղտնի հետևանք է
Չնայած նրան, որ տարբեր վերլուծությունների արդյունքում նշվում է, որ Գարդասիլ պատվաստանյութը կարող է բերել անպտղության, կարող է առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման, բայց շարունակվում են պատվաստումները հանրապետությունում՝ 14 տարեկան աղջիկներին: Ավելին, վերջերս «Իրավունք» թերթը ահազանգեր էր ստացել որ Աբովյան քաղաքում առանց ծնողների զգուշացման աղջիկ երեխաներին տարել եւ պատվաստել էին: Այս եւ այլ աղմկահարույց հարցերի շուրջ «Իրավունք TV-ի եթերում զրուցել ենք նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով, անդրադառնալով «Գարադասիլ 4» պատվաստանյութի վտանգավորությանը, նկատեց.
-Նախ նշեմ, որ «Գարդասիլ» պատվաստանյութը 2017 թվականին Առողջապահության նախարարության պատվաստումների վերահսկողության ծառայության պետ Գայանե Սահակյանը գրանտ է շահել 294 հազար դոլար եւ 91 հազար դոլա-րը նրանք կամ պետք է պետբյուջեից, կամ այլ աղբյուրներից գտնեին միջոցներ: Այդ գրանտի իրականացման նպատակով նրանք ներկրել են «Գարդասիլի 4» պատվաստանյութերը: Նշեմ, որ այդ պատվաստանյութերի կիրառումը ԱՄՆ-ում դադարեցվել է, իրենք կիրառում են «Գարդասիլ 9-ը» եւ իրենց հանրությանը տրամադրում են լավագույնը: Այդ պարագայում, ինչո՞ւ մենք չենք ցանկանում մեր հանրությանը տրամադրել լավագույնը եւ ինչ որ անձանց գրանտային ծրագրերի եւ գումար վաստակելու համար ներարկում ենք «Գարդասիլ 4» պատվաստանյութը: Սա այն հարցն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն տա:
Իրավունք թերթ. Իլոնա Ազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա