Առաջին անգամ կհնչի Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով Ա. Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը
Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիմքով Կոմիտասի նախաձեռնած համանուն օպերայի պատառիկների հիման վրա ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի կողմից լրացված և ամբողջացված տարբերակը այս ամիս Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կներկայացվի երաժշտասեր հանրությանը՝ ազգային նվագարանների նվագակցությամբ:
Կոմիտասագետ, երաժշտագետ Ռ.Աթայանի կողմից հայտնաբերված այս օպերայի պատառիկները 1970-ական թվականների վերջերին հնչել է Հայաստանի պետական հեռուստատեսությամբ՝ հենց Ա. Ոսկանյանի մասնակցությամբ (Սարո): Անուշի դերերգը կատարել է երգչուհի Արաքս Մանսուրյանը:
Panorama.am-ը Կոմպոզիտորների միությունից տեղեկացավ, որ Կոմիտասի 150-ամյակն առիթ հանդիսացավ, որ կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանն անդրադառնա այդ մասունքներին՝ ստեղծելով օպերայի ամբողջացված տարբերակը:
Կհնչեցնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ժողովրդական նվագարանների և երգեցողության» ամբիոնի ուսանողները՝ ղեկավարությամբ Մարգարիտ Ոսկանյանի: Գեղարվեստական ղեկավար՝ Արզաս Ոսկանյան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին