Հայաստանի մշտական բնակչությունը շարունակում է նվազել
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի ապրիլի 1-ին դրությամբ կազմել է 2 մլն 962.1 հազար մարդ, ինչը 2018 թ-ի ապրիլի 1-ի համեմատ նվազել է 7.8 հազարով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Նշենք նաև, որ, ըստ վիճակագրության, 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմել է 2 մլն 965.3 հազար մարդ, իսկ 2018 թ.-ի հունվարի 1-ին՝ 2 մլն 972.7 հազար։
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ 1 մլն 893.4 հազ.մարդ ապրում է քաղաքային, 1 մլն 68.7 հազարը՝ գյուղական բնակավայրերում: Մասնավորապես, 1 մլն 81.6 հազար մարդ ապրում է մայրաքաղաք Երևանում: Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 263.8 հազար և 256.6 հազար, ամենաքիչ բնակչությունը Վայոց ձորինն է՝ 48.8 հազար։
2019թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 109.1%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 116.4%-ի համեմատ:
Նշենք նաև, որ 2019 թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծնվել է 8 042 երեխա, 2018թ-ի հունվար-մարտին՝ 8 225 երեխա։ Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում մահացել է 7 373 մարդ, որից 3 921-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 1 422-ը՝ նորագոյացություններից, 929-ը՝ շնչառական օրգանների հիվանդություններից։ Համեմատության համար նշենք, որ 2018 թ-ի հունվար-մարտին մահացել է 7 022 մարդ։
Ըստ վիճակագրության՝ 2019թ. հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը կազմել է 12.4 միավոր (2018թ. հունվար-մարտին` 12.1):
Հանրապետությունում 2019թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է նաև ամուսնալուծության 225 դեպք` 2018թ. հունվար-մարտին արձանագրված 285 դեպքի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան