ԼՀԿ-ն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է առաջարկում
ԱԺ-ն քննարկում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Հիմնական զեկուցող ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ ներկայումս օրենքի պահանջները կիրառվում են 100 հազար դրամից մինչև 10 մլն դրամ սպառողական վարկերի վրա, համաձայն որի, այն քաղաքացիները, ովքեր կնքում են գումարային այս հատվածի պայմանագիր, ունեն օրենքով նախատեսված իրավունքներ։ Մասնավորապես վարկատուի կողմից պայմանագրում ներառվում է արդյունավետ տոկոսադրույքի մասին տեղեկություն, հաճախորդը պարբերաբար ստանում է քաղվածքներ, ինչպես նաև խախտման դեպքում իրավունք ունի դիմել ֆինանսական հաշտարարին։
Պատգամավորն ասաց, որ իրենք ներկայացվող նախագծով առաջարկվում է 10 մլն դրամի սահմանափակումը հանել և առավելագույն շեմը փոխարեն սահմանելով 15 մլն-ով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց, թե այս շեմը բարձրացնելով ինչ հարց են լուծում։
«Այս օրենքն ընդունվել է 2008 թվականին և այն ժամանակվա և հիմիկվա 10 մլն դրամի գնողականությունը համարժեք չէ, պետք է ճանաչենք այդ գումարի գնողունակության անկումը»,- պատասխանեց Թանդիլյանը։