Բոլոր խնդիրները լուծվե՞լ է, հիմա էլ պետք է կրկնապատկենք քաղաքապետի աշխատավարձը. Մարուքյան
«Երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մի հետաքրքիր դեպք: Մարդկանց 40 րոպե սպասեցրել են, որ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի նիստ գումարեն: 40 րոպե սպասեցրել են ու չեն գումարել», - այս մասին ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանն իր իշխանական գործընկերներին հիշեցրեց, որ Երևան քաղաքը քննադատվել է՝ որպես պետություն պետության մեջ, ապակենտրոնացման լոբբինգ է եղել, որն այսօր չի արվում իշխող կուսակցության կողմից։
«Բոլոր խնդիրները լուծվե՞լ է, հիմա էլ պետք է կրկնապատկենք քաղաքապետի աշխատավարձը: Վանաձոր, Գյումրի և մյուս քաղաքներում մանկապարտեզներն վճարովի են: Հայաստանում ֆինանսական միջոցներն անարդարացի են բաշխվում, այս փողերով կարելի է այնպես անել, որ մյուս քաղաքներում էլ մանկապարտեզները լինեն անվճար։ Այդ գումարներն օգտագործվում են բյուջեն ուռճացնելու համար: Պետությունը համահարթեցման բեռ ունի, համահարթեցրեք, այս ի՞նչ վիճակ է։ Երևանի ավագանիում նստած մարդիկ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, մտածում են, որ ուժեղ լեգիտիմ ժողովրդական աջակցություն ունեն ու կարո՞ղ են այդ տոնով խոսել փոքրաթիվ ընդդիմության հետ: Դուք չեք ընտրվել որպես Երևանի իշխանություն, Ձեզ չեն ընտրել որպես քաղաքապետ ու ավագանի: Վարչապետը կոչ է արել խորհրդարանը ցրելու համար ձայն տալ «Իմ քայլին» և ժողովուրդը ձայն է տվել, հետևաբար՝ Ձեզ հաշվետու պահեք, պատասխանատու պահեք»,- ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ստացած ձայները Նիկոլ Փաշինյանի հայտարարության ձայներն են, և այսօր քաղաքում ինչ պրոբլեմ կա, դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաժակյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին. Բյուջեի մսխումն էլ ո՞նց է լինում
- Նախկին թաղապետ.Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը բյուջեի կլասիկ գրպանում է
- Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին