Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնն ու ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնն այցելել են Բելմաշ բանտում գտնվող Ջուլիան Ասանժին։ Այս մասին գրում է rt.com կայքը։
«Ես զարմացած եմ, որ իմ ընկերոջը՝ ինտելեկտուալ, մարդ, որը զբաղվում էր լրագրությամբ և իր աշխատանքով փոխել է լրագրության աշխարհը, այժմ պահում են հատուկ ուժեղացված ռեժիմով բանտում, որտեղ օրվա 23 ժամը ստիպված է անցկացնել պատժախցում։ Նա միայն կես ժամ ունի զբոսանքի համար, եթե թույլ տա եղանակը, կես ժամ մնացած բաների համար։ Դա արդարադատություն չէ։ Դա զզվելի է»,- ասել է Հրաֆնսոնը։
Պամելա Անդեսրոնը խոստովանել է, որ իրեն ծանր էր տեսնել ընկերոջը ճաղերից այն կողմ։
Լոնդոնյան դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա անազատության գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
- Լոդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ կալանքի
- ՄԱԿ-ում պատմել են Ասանժի իրավունքների խախտման մասին
- WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
- Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակի
- Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին
- Ֆեյսբուքն արգելափակել է Ասանժին ապաստան տված Էկվադորի նախկին նախագահի հաշիվը
- Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է
- Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
- Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են