Պորոշենկոն չի ներկայացալ հարցաքննության Գլխավոր դատախազություն
Ուկարինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի ներկայացնել հարցաքննության Կիևում 2014 թվականին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ սպանությունների գործով որպես վկա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազությաւն հատուկ հետաքննության հարցերով վարչության ղեկավարը։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը կանչել էր Պորոշենկոյին հարցաքննության «եվրամայդանի» ընթացքում մարդկանց սպանության գործով որպես վկա։
«Այսօր Պյոտր Պորոշենկոն կանչվել էր լրացուցիչ հարցաքննության որպես վկա։ Ցավոք, ինչպես տեսնում եք, վկան չի ներկայացել հարցաքննության, քննիչի հետ որևէ մեկը չի կապվել, չեն հայտնել, թե պատճառը որն է, տեղափոխելու դիմում չի եղել»,- ասել է դատազության պաշտոնյա լրագրողներին, որը հեռարձակվել է «112. Украина» հեռուստաալիքով։
Նրա խոսքով, քննիչները Պորոշենկոյին կանչել են լրացուցիչ քննության կապված այն հանգամանքով, որ նա հրապարակային ելույթի ժամանակ հայտնել էր նոր տվյալների մասին, որոնք չէր հայտնել նախկին հարցաքննության ժամանակ։ Պորոշենկոյին լրացուցիչ հարցաքննության համար դիմել էին դեռ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան