Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է Ռումինիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է ոսկե մեդալակիր: Դա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն էր միջազգային մրցաշարում:
Հայաստանի թիմը Ռումինիա էր մեկնել ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են 28 երկրների 563 մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա