«Օրբելյանի հարցի» պատասխանին սպասելիս
«Վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անցել է մեկ ամիսից ավելի, մենք անհանգիստ ենք, սպասում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին նամակ են ուղարկել վարչապետին՝ խնդրելով կրկին հանդիպել, ի վերջո հասկանալու, թե ինչ է լինելու «Օրբելյանի հարց»։ Լ. Ջավադյանի կարծիքով, վարչապետին սխալ է ներկայացվել իրավիճակը, իրենք ներկայացրել են իրենց հակափաստարկները։
«Մշակույթի նախարարությունն ինչ-որ անհասականալի քաղաքականություն է վարում մեր օպերայի թատրոնի հանդեպ»,- նշեց նա։
Օպերային թատորնի Դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ նրանց նպատակը Օրբելյանին թատրոնից հեռացնելն է։ Լրագրողի դիտարկմանը, որ նման բան չեն ասում, պատասխանեց. «Նրանք չեն ասում, բայց գիտենք, որ այդպես է, նախ շատ է ներքին խոսակցություններում, կուլիսներում դա ասվել»։
Հ. Արզումանյանն ասաց, որ իրենց նպատակն է վարչապետին ներկայացել ճշմարտությունը, օգնել նրան իմանալ իրական ճշմարտությունը։
«Նրան հասած տեղեկությունները մեծ մասը չեն համապատասխանում ճշմարտությանը։ Մեր նպատակն է ճիշտ ինֆորմացիա հասցնել պարոն վարչապետին, որպեսզի ինքը չընթերցի ապատեղեկատվություն։ Պատկերացրեք բամբասանքի մակարդակով ...»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նախարարի որոշումից դժգհո օպեային թատրոնի անձնակաոզմը բողոքի ակցիաներ էր իրականացնել։ Նրանց ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, մինչև կուսումնասիրեն թատրոնի ներկայացրած հակափաստարկները։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյան. Այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում
- Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
- Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան