Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից
Երևանի քաղաքապետարանի ավելի քան 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը հանվեց ավագանու ընթացող նիստի օրակարգից։ Քաղաքապետ Հայկ Մարությանի այս հայտարարությունն ընդունվեց ավագանու անդամների ցափահարություններով։
«Ես այս հարցը հանում եմ, մենք լայն կերպով կքննարկենք այն, նաև կիրազեկենք մեր բնակչությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ»,-ասաց Մարությանը, ինչին հետևեցին ծափահարություններ։
Քաղաքապետան ասաց, հարցի շուրջ լուրջ խմորումներ են եղել, ասաց եթե դրվի քվեարկության, ապա չի անցնի մեծ կոնսենսուսով նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում։
«Բայց քանի որ սա կարևորագույն փաստաթուղթ է։ Ես կուզեի, առնվազն մեր ֆրակցիայի մասով լայն կոնսենսուս լիներ։ Բայց ես գիտեմ, որ այդ կոնսենսուսը չկա, բնակչության մեջ էլ իրազեկվածությունը չկա։ Սա այն փաստաթուղթն է, որ պետք է լինի բոլորի սրտով»,-ասաց նա։
Օրակարգից հանվեց նաև այդ հարցին ածանցյալ մյուս հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Աշխատավարձը բարձրացնում ենք, որ մարդիկ աշխատանքի ընթացքում մտածեն աշխատանքի մասին
- Դավիթ Խաժակյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին. Բյուջեի մսխումն էլ ո՞նց է լինում
- Նախկին թաղապետ.Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը բյուջեի կլասիկ գրպանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան