Դավիթ Սանասարյան. Դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ
Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբեղացրած, այսօր մեղադրյալի կարգավիճակում գտնվող Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում իր մասին հնչեցրած հայտարարությանը։
«Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։
Այո, ես վարչապետին տեղեկություն տվել եմ այն ժամանակ, երբ դեռ ես այս գործով որևէ կարգավիճակ չունեի, այո, ես վարչապետի հետ հանդիպել եմ և խոսել ենք այս գործի մասին, բայց վարչապետի այն ասածից, թե իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, այլ նաև Դավիթ Սանասարյանն է, ասեմ, որ դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ, ընդհակառակը, ես տեղեկացրել եմ քրեական գործի հետ կապված իմ անմեղության մասին։
Ավելին չեմ կարող ասել, անհամբեր սպասում եմ նախաքննության ավարտին։
Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր մասնավորապես հայտարարել էր. «Այս պահին ունեցած իմ տվյալները, և տվյալները միակողմանի չեն, իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, որ ասում են՝ հին ԱԱԾ-ականները խաբում են միամիտ վարչապետին։ Իմ աղբյուրը նաև մեր թիմի անդամներն են, Դավիթ Սանասարյանն է։ Ես իր հետ խոսել եմ, չէ՞»,։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
- Վանեցյան. Եթե պարզվի, որ Սանասարյանի քրգործում թույլ են տրվել ապօրինություններ, պատասխան կտամ (factor.am-ի եթերից)
- Սանասարյան. 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել
- Գոռ Աբրահամյան. Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության սահմաններից
- Սանասարյանը չհերքեց, որ կոստյումը «Ստեֆանո Ռիչի» է
- Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին
- Դավիթ Սանասարյանը խոստանում է ձեռքը կտրել, եթե «նման տեսանյութ» լինի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները