Դավիթ Տոնոյան. Երբ հակառակորդը կրակում է, մենք շատ խիստ ենք պատասխանում
Այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուր էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը օրվա խորհրդի հետ կապված ասաց, որ հաղթել ենք այս հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության։
Տոնոյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը համագործակցում է Երկրապահ կամավորական կառույցի հետ, աշխատանքներ են տանելու մատաղ սերնդի դաստիարակության հարցում։
«Պատանի երկրապահի սկսած ծրագրերը պետք է ձևափոխվեն, բարեփոխվեն ու շարունակվեն»,-ասաց Դավիթ Տոնոյանը։
Պաշտպանության նախարարը նաև անդրադարձավ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կրակոցների ակտիվացմանը։
«Իրավիճակը գնահատաում եմ հարաբերական կայուն։ Բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ այդպիսի խնդիրներ չառաջանան, բայց, ինչպես մի անգամ արդեն արտահայտվել եմ, երբ հակառակորդի կողմից այդպիսի դեպքեր կան, այնպես չէ, որ մենք չենք կրակում, շատ խիստ ենք կրակում»,-ասաց Դավիթ Տոնոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին