«Ժամանակ». Սուքիասյանի դիրքերն ուժեղացել են նոր իշխանության օրոք
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Հայէկոնոմբանկի» տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ բանկը մասնաճյուղ է բացել Ավան վարչական շրջանում: «Հայէկոնոմբանկը» ավելի քան 25 տարվա պատմություն ունի, բայց ներկայացված չէր Ավանում: Պատճառը բանկի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի և Ռուբեն Հայրապետյանի լարված հարաբերություններն էին:
Հայրապետյանը, ըստ էության, արգելում էր Սուքիասյանին գործունեություն ծավալել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նոր իշխանության օրոք Հայրապետյանի դիրքերը թուլացել են, իսկ Սուքիասյանինը, ընդհակառակը, ուժեղացել, ինչն էլ վերջինիս հնարավորություն է տվել գործունեություն ծավալել Ավանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում