Սանկտ Պետերբուրգի մրցաշարում մեր բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել:
Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա