Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել տուրիստական ընկերության տնօրենին կալանավորելու վերաբերյալ
Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել, որ Travelan տուրիստական ընկերության տնօրենի Ա. Ս.-ին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ Որպես խափանման միջոց այս պահին ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Travelan տուրիստական ընկերության տնօրեն Ա. Ս.-ն բազմաթիվ քաղաքացիներից գումարներ է վերցրել, սակայն դրա դիմաց որևէ ծառայություն չի մատուցել։ Նա նախկինում աշխատել է «Երևան թրավել» ընկերությունում՝ որպես վաճառքի գծով մենեջեր։
Այստեղ էլ նա գումարներ է յուրացրել։ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, կազմակերպության անունից ամրագրումեր է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում։
Դրանց դիմաց քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով մաս-մաս ստացված, ընդհանուր առմամբ խոշոր չափի 9 միլիոն 610 հազար 515 դրամը հանելով տուրիստական կազմակերպության ֆոնդից, ընդգրկել է իր գույքային ֆոնդում։
Դիտավորությամբ յուրացրել է նշված գումարը, այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Նրան մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով։
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետը սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին