Քաղաքական 09:45 08/05/2019 Աշխարհում

Սասունյան. ԱՄՆ-ը Ադրբեջանն ու Թուրքիան ընդգրկել է կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողների ցանկում

2019 թ. ապրիլի 29-ին Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է իր ամենամյա զեկույցը՝ թվարկելով «աշխարհում կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողներին, և զարմանալի չէ, որ նրանց թվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Երկու պետությունները դասակարգվում են որպես «Հատուկ մտահոգության երկրներ»:

USCIRF-ը, որպես անկախ, երկկուսակցական հանձնաժողով, խորհուրդներ է տալիս ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և պետքարտուղարին կրոնական ազատության միջազգային հարցերի վերաբերյալ: USCIRF-ն իր տարեկան զեկույցում նկարագրում է աշխարհի կրոնական ազատությունների սպառնալիքները և խորհուրդ է տալիս Պետքարտուղարությանը «հատուկ մտահոգության երկրների» նշանակման համար՝ «համակարգված, շարունակական, կոպիտ խախտումներում» ներգրավված լինելու կամ հանդուրժելու համար:

Հակառակ Ադրբեջանի ղեկավարների՝ իրենց երկրում «հանդուրժողականության» բազմիցս պնդումներին և տարբեր օտարերկրյա ռաբբիների ու բողոքական առաջնորդների քարոզչությանը՝ USCIRF զեկույցը հաստատել է, որ «կառավարությունը շարունակում է վերահսկել կրոնական գործունեությունը «Կրոնի ազատության մասին» 2009 թ. օրենքի և վարչական ու քրեական օրենսգրքերի համապատասխան լրացումների միջոցով, որոնք կրոնական համայնքներից պահանջում են գրանցվել կառավարության կողմից և քրեականացնում են չգրանցված ամբողջ կրոնական գործունեությունը: Դրական է համարվել ոչ մահմեդական կրոնական չորս համայնքների գրանցումը իշխանության կողմից: Սակայն, տարվա ընթացքում տեղական ոստիկանական ուժերը շարունակել են ոտնահարել, ստուգայցեր կատարել, ձերբակալել և տուգանել կրոնական համայնքներին, որոնք չեն համապատասխանել գրանցման պահանջներին և տարբեր սահմանափակումներ են եղել կրոնական գրականության հրատարակման, պահպանման և տարածման գործում, չնայած մի համայնք զեկուցել է ոստիկանական ոտնձգությունների նվազման մասին: Տարվա ընթացքում բողոքականները, Եհովայի վկաները և որոշ մահմեդական խմբավորումներ թիրախ են դարձել, քանի որ մահմեդական համայնքի մի քանի անդամներ ստիպված են եղել դիմակայել իշխանությունների կողմից լրացուցիչ վերահսկողությունը, որոնք կասկածում և փորձում են սահմանափակել երկրում Իրանի իշխանության ազդեցությունը կամ դիվերսիոն գործունեությունը»:

Տարեկան զեկույցում նաև նշված է, որ «Ոչ կառավարական կազմակերպությունները պնդել են, որ մոտ 68 խղճի բանտարկյալներ, որոնցից շատերը Մահմեդական միասնության շարժման (ՄՄՇ) անդամներ են, ձերբակալված են մնացել Ադրբեջանում կրոնական հիմքերով: 2018 թ. ընթացքում շարունակվել են «համակարգային և էնդեմիկ» խոշտանգումների մասին պնդումները, հատկապես, ՄՄՇ-ի անդամների դեմ»:

Ադրբեջանի բռնատիրական վարչակազմը վերահսկում է կրոնական խմբերի գործունեությունը, պահանջելով նրանց գրանցվել: USCIRF-ը հաղորդում է, որ նրանք, ովքեր «մերժում են գրանցումը կամ հրաժարվում են գրանցվել աստվածաբանական հիմքերով, համարվում են «անօրինական» և կարող են ենթարկվել ոստիկանական ստուգայցերի, կալանավորման, ձերբակալությունների կամ տուգանման»: Ադրբեջանում գործող մի քանի քրիստոնեական խմբեր, ինչպես բապտիստները և Եհովայի վկաները, «շարունակում են չկարողնալ գրանցվել»: Որոշ դեպքերում, կառավարությունը տարիներով ձգձգում է գրանցումը՝ նրանց դիմումներում «տեխնիկական բացթողումների» պատճառաբանությամբ: Օրինակ, Եհովայի վկաները 2010 թ.-ից դիմել են գրանցման Գյանջա քաղաքում և մինչ օրս չեն ստացել 2016 թ. մայիսին ներկայացրած իրենց վերջին դիմումի պատասխանը: Զակատալայից դուրս Ալիաբադ գյուղում բապտիստները նույնպես 1994 թ. դիմել են գրանցման համար և մերժում ստացել: Նրանց տեղեկացրել են, որ իրենք չեն կարող նույնիսկ հանդիպել Սուրբ Ծննդյան տոները միասին նշելու համար»...

USCIRF-ը հաղորդել է՝ «2014 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ օրենքը պաշտոնատար անձանց «անսահմանափակ հայեցողական իշխանություն» է տալիս կրոնական գործունեությունը «անօրինական» սահմանելու և դատապարտելու համար:

Բացի դրանից, «2018 թ․ Ադրբեջանն իր համընդհանուր պարբերական զեկույցն է ներկայացրել ՄԱԿ-ում։ Մի շարք երկրներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում կրոնական ազատությունների պայմանների մասին, ինչպիսիք են պարտադիր գրանցման պահանջները, սահմանափակումները ոչ ավանդական կրոնական համայնքների նկատմամբ և, ընդհանուր առմամբ, կրոնական խմբերի ունակությունը մասնավոր և հանրային գործունեություն ծավալելու համար, և իրենց հավատքի համար բանտարկված և խոշտանգված անհատները: Բացի այդ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ևս նմանօրինակ տեղեկություններ և առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանում կրոնական ազատությունների մտահոգությունների մասին», ասվում է USCIRF-ի զեկույցում:

Զարմանալի է, որ Ադրբեջանում նույնիսկ Սուրբ Ղուրան ունենալը կարող է անօրինական համարվել։

«2018 թ․ փետրվարին, Մահմեդական միասնության շարժման առաջնորդ և Շիյա մահմեդական աստվածաբան Թալեհ Բաղիրովը (որը հայտնի է  նաև Բագիրզադե ազգանունով) ստացավ լրացուցիչ հնգամսյա պատիժ ապօրինի միկրո սկավառակներ պահելու համար, որոնք պարունակում էին տեքստեր և ձայնագրություններ Ղուրանից», հաղորդում է USCIRF-ը: Մեկ այլ լուրջ կրոնական խախտում է սրբատեղիների փակումը: «2018-ին դեռևս փակ են մնում այն մզկիթները, որոնք կառավարությունը տարիներ առաջ փակել էր վերանորոգման պատրվակով և դրանց վերանորոգման կամ վերաբացման մասին պաշտոնական ժամեկտներ չեն նշվում։ Փակման քննադատները կարծում են, որ դա «արմատական» համարվող մահմեդակններին թիրախավորելու կառավարության ջանքերի մի մասն է։ Հին Բաքվում գտնվող Աշուր մզկիթը, որը նաև հայտնի է որպես լեզգիների մզկիթ, փակվել է 2016 թ․ հուլիսին, չնայած տեղական մահմեդական համայնքի բողոքների, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ վերանորոգումը կառավարության կողմից համայնքը ցրելու փորձերի մի մասն է։

Հաշվետու ժամանակահատվածի վերջում մզկիթը դեռ փակ էր։ Տարվա ընթացքում Բաքվում և այլ շրջաններում բազմաթիվ այլ «ոչ ավանդական» մզկիթներ շարունակեցին ենթարկվել ստուգայցերի և  փակման, այդ թվում՝ Նաքշբանդիի սուֆի համայնքի հետ կապված մզկիթը․․․ 2018 թ․ ապրիլին ավարտվեց Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքի շինարարությունը։ Նախկին մզկիթը քանդել էին 2017 թ․ հուլիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ», հաղորդում է USCIRF-ը։

Զեկույցը նաև լուսաբանում է ստուգայցերը տներ և կենտրոններ, որտեղ կրոնական ծառայություններ են իրականացվում կառավարության կողմից չգրանցված խմբերը։ Զեկույցում հիշատակվում է Արևելյան հիսունական եկեղեցու և Եհովայի վկաների անդամների նկատմամբ ոտնձգությունները։ Բացի այդ, Եհովայի վկաների մի քանի անդամներ հետապնդվել են զինվորական ծառայության առարկության համար, չնայած Ադրբեջանի Սահմանադրության դրույթին, որը թույլ է տալիս այլընտրանքային ծառայություն կատարել խղճի հիմնավորմամբ։

Վերջապես, Ալիևի կառավարությունն առգրավել է բոլոր կրոնական նյութերը, որոնք չեն հաստատվել մինչև արտադրվելը կամ Ադրբեջան ներմուծելը։ «Կրոնական գրականության վաճառքը և տարածումը կարող է իրականացվել միայն նախապես հաստատված խանութներում կամ վայրերում», համաձայն USCIRF-ի:

Հաջորդ շաբաթ կլուսաբանենք կրոնական ազատությունների խախտումները Թուրքիայում:

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}