Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը
Beeline ստարտափ ինկուբատորը սկսել է ընդունել չորրորդ ինկուբացիոն շրջանի հայտերը։ Հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 1-ը։
4-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:
«Beeline ստարտափ ինկուբատորն արդեն իր ուրույն և կայուն տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգում, և մեր գործընկեր BANA-ի հետ այժմ էլ ավելի մեծ ներդրում ենք ունենում տեղական ստարտափների զարգացման հարցում։ Հավատացած ենք, որ հենց ակտիվ և ձեռներեց երիտասարդներին սատարելով կարող ենք լավագույնս ծառայել մեր երկրի զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը
- Beeline-ի բաժանորդները Սարի Թաղում կարող են միանալ մինչև 100 Մբ/վրկ ինտերնետին
- Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
- Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն
- Beeline-ի PR ղեկավարը դասախոսություն է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին