Սլովակիան վավերացրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը
Սլովակիան վավերացրեց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։
Համաձայնագրի վավերացումը ստորագրվել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Սլովակիայի sme կայքից։
Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել նաև Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 երկիր, ինչպես նաև Հայաստանը։