Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
«Ես նման եմ մի մարդու, որ կարող եմ լինել Հայաստանի վարչապետ և այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր, ովքեր կարող են, չգիտեմ ...»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ Դավիթ Սանասարյանի գործի քննությունը նորմալ ձևով ընթանա, որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք հատկապես այս գործի շրջանակներում փորձում են որոշակի խոչընդոտներ ստեղծել, կողմ են կամ դեմ են այս գործին։
Նա նշեց, որ ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին է, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։
«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ այդպես է օրենքը, տրամաբանությունը պետական կառավարման։ Բացառվում է, որ որևէ պայմաններում ես երկրում թույլ տամ անկառավարելիություններ, քաոսներ, պալատական ինտրիգներ։ Բացառված բան է։ Կտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանա։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԱԱԾ տնօրենը, դեռ սկզբից, երբ պարզ էր, թե գործն ինչ ուղղությամբ է գնում, երկու-երեք անգամ եկել է ու առաջարկել, որ գործը փոխանցի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետև, ըստ ամենայնի, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում էլ նեղվում են այդ կասկածներից, որ ոչ օբյեկտիվ են։
«Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մենք ինքներս մեզ հետ կապված գործերը քննարկենք, տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի։ Եթե օբյետիվության համար պետք է այդ գործը գնա Հատուկ քննչական ծառայություն, բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց կառավարության ղեկավարը։
Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարղ լինել տարբեր այլ պետություններ։
Նա ասաց, եթե պարզվի, որ քննությունն օբյեկտիվ չէ, ահավոր խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր այդպիսի բան են արել։
«Այս պահին ունեցած իմ տվյալները, և տվյալները միակողմանի չեն, իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, որ ասում են՝ հին ԱԱԾ-ականները խաբում են միամիտ վարչապետին։ Իմ աղբյուրը նաև մեր թիմի անդամներն են, Դավիթ Սանասարյանն է։ Ես իր հետ խոսել եմ, չէ՞»,- ասաց Ն. Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հենց ԱԱԾ-ում ստուգումներին, նա նշեց, որ դրանք կանցկացվեն, երբ պետք լինի, Պետական վերահսկողական ծառայությունը կստուգի։
«ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես Հայաստանի կառավարությունը ես չեմ։ Լյուդովիկոսի ժամանակներն անցել են», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ծառայողական քննությունն է անցկացվում, որովհետև նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել։
«Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև այդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»,- ասաց նա։
Ն. Փաշինյանի խոսքով, «ուրվական գործ է», հետքեր գոյություն չունեն, սա լուրջ հետևանքների պետք է բերի։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Եթե պարզվի, որ Սանասարյանի քրգործում թույլ են տրվել ապօրինություններ, պատասխան կտամ (factor.am-ի եթերից)
- Սանասարյան. 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել
- Գոռ Աբրահամյան. Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության սահմաններից
- Սանասարյանը չհերքեց, որ կոստյումը «Ստեֆանո Ռիչի» է
- Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին
- Դավիթ Սանասարյանը խոստանում է ձեռքը կտրել, եթե «նման տեսանյութ» լինի
- Դավիթ Սանասարյանը ՄԻՊ-ին բողոք կներկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին