Փաշինյան. Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց որ տեսնենք, կշփվենք
«Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց ենթադրվում է, որ տեսնենք, կշփվենք, երկու բառ կխոսենք»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հաջորդ շաբաթ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» տասնամյակն է նշվելու, արդյո՞ք նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նա նշեց, որ շփում հիմա էլ կա։
«Եթե հիմա միջնորդավորված շփվում ենք, հանդիպենք, ինչու չենք կարող երկու բառ խոսել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցության համար սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան: Նա նշեց, որ Հայաստան կժամանեն ԵՏՄ անդամ երկրների նաև այլ ղեկավարներ:
Պատասխանելով հարցին, թե ՀՀ Սահմանադրությամբ երկրի նախագահն արտաքին քաղաքականություն վարելու լիազորություն չունի, նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկյա այցեր է իրականացնում, միջազգային հյուրեր ընդունում, այդ ամենը սպասարկում է ԱԳՆ-ն և դիվանագիտական կորպուսը, նաև մամուլում լուրեր կան, որ նախագահականի և կառավարության միջև փոքր-ինչ լարվածության կա, արդյո՞ք ճիշտ են այդ խոսակցությունները, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանում արտաքին քաղաքականությունը մշակում և իրականցնում է կառավարությունը: Բոլորը, այդ թվում նախագահը, երբ արտաքին քաղաքական որևէ գործունեություն է ծավալում, պետք է համաձայնեցի վարչապետի և կառավարության հետ, որից հետո միայն կարող է այդպիսի գործունեություն ծավելել։ Ամեն ինչ հենց այդպես էլ կա»։
Հարակից հրապարակումներ`
- Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան
- Վարչապետ. Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չի լինելու
- Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական վիճակում ենք. Փաշինյան
- Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացել է. վարչապետ (լրացված)
- Փաշինյանը՝ Արցախի նախկին ու ներկա նախագահների նամակի մասին
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
- Վարչապետը ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին