Փաշինյանը՝ Արցախի նախկին ու ներկա նախագահների նամակի մասին
«Կարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետև այդ հարցն այլևս գխավոր դատախազի տիրույթում չէ, ուղարկվել է դատարան, գլխավոր դատախազը եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Արցախի նախկին և ներկա նախագահների նամակին ուղղված ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատման հետ կապված։
«Մարդկային առումով դա կարող եմ հասկանալ, ենթադրում եմ, որ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն։ Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են։ Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության հետ կապված խնդիր ենք լուծում, օրինակ, հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Ինչո՞ւ միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ի՞նչն է պատճառը։ Եթե սկզբունք ենք պահում, Արցախի հերոս է, չէ։ Ի՞նչ սկզբունք է գործել։ Եթե որևէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանի, չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով, եթե չեմ սխալվում դե յուրե, Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է։ Այստեղ պետք է հականալ սկզբունքը որն է»,- նշեց վարչապետը։
Ն. Փաշինյանին ասաց, որ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է. «Ի՞նչ, նշանակում է, որ իմ ընկերները օրենքից վեր են։ Չի կարող այդպիսի բան լինել։ Եթե իմ ընկերը օրենքից վեր չի, ուրիշ որևէ մեկ ընկերը չի կարող օրենքից վեր լինել»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունից պատասխանել էին, որ նախագահների դիմումի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Նախագահների դիմումի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից
- Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին