Չնայած Բրեքսիթին՝ Բրիտանիան կմասնակցի Եվրոպական ընտրություններին
Մեծ Բրիտանիան կմասնակցի մայիսի 23-ին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, որը տեղի կունենա Միացյալ Թագավորության տարածքում: Այս մասին նախօրեին հայտարարել է նախարարների կաբինետի քարտուղարության ղեկավար Դևվիդ Լիդինգթոնը՝ նշելով, որ կառավարությունը ժամանակ չունի բրիտանական խորհրդարանի միջոցով ԵՄ-ից դուրս գալու գործարքը հաստատելու համար: Այս ամսին տեղեկանում ենք euronews-ից։
«Կառավարությունը շահագրգռված է խորհրդարանում ընդդիմության և այլ ուժերի հետ բանակցություններ վարելու հարցում, մենք փորձեցինք և կփորձենք առավելագույն աջակցություն ստանալ բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչներից, բայց հաշվի առնելով, թե որքան քիչ ժամանակ է մնացել, այս գործընթացը հնարավոր չէ ավարտել մինչև նշված ամսաթիվը: Իրավական տեսանկյունից, Եվրոպական ընտրությունները պետք է տեղի ունենան»,- ասել է Լիդինգթոնը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ստիպված էր դուրս գալ ԵՄ-ից մինչև 2019 թ.-ի մարտի 29-ը, սակայն Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ մերժեցին «Բրեքսթի» համաձայնագրի պայմանները։
Ապրիլի 11-ին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի արդյունքում Բրյուսելը որոշեց Բրեքսիթի ժամկետը հետաձգել մինչև հոկտեմբերի 31-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Բրեքսիթի երկարաձգման հարցը՝ նախապայմաններով
- Բրիտանիայի լեյբորիստները կարող են դիմել Բրեքսիթի չեղարկմանը
- Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ մերժեց Բրեքսիթի գործարքը