«Գահերի խաղի» վարկանիշը նվազում է
«Գահեի խաղը» ֆիլմի ութերերորդ եթերաշրջանի չորրորդ սերիան նախորդի համեմատ դիտել է շուրջ 200 հազար քիչ հեռուստադիտող։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ընդհանուր առմամբ չորրորդ եթերաշրջանը ուղիղ եթերով դիտել է 11,8 միլիոն մարդ, մինչդեռ երրորդ սերիան էկրանների մոտ հավաքել էր 12,02 միլիոն դիտողի։
Հեռուստադիտողների շրջանում հետաքրքրության նվազումը բացատրել են, որ նախորդ սերիաներում ներկայացվել է ավելի հետաքրքիր «էպիկական» պայքար Վինտերֆելլի համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան, որը 2019-ի ամենասպասված սերիալն է։ Նախորդ սեզոնի յուրաքանչյուր դրվագը ողջ աշխարհում դիտել է ավելի քան 30 մլն մարդ։ 8-րդ սեզոնի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ։ HBO-ից հայտնել էին, որ նման դիտողականությունը ռեկորդային է ֆիլմաշարի համար, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում։
«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղի» աստղի ծնողներն արգելել են նրան դիտել սերիալը
- «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սանսա Սթարքն ամուսնացել է Լաս Վեգասում
- «Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին
- «Գահերի խաղի» ռեկորդների շարքը շարունակվում է
- Արգելափակել «Գահերի խաղի» սփոյլերներին
- «Գահերի խաղից» Էմիլիա Քլարկը՝ Ջոն Սնոուի կոստյումով
- Ասիան կնկարահանի «Գահերի խաղի» իր տարբերակը
- «Գահերի խաղի» նոր սերիան՝ արդեն ռեկորդակիր
- Այս գիշեր տեղի կունենա երկար սպասված «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի պրեմիերան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին