Դավիթ Սաֆարյան. Կրասնոդարի մրցաշարը կնպաստի ըմբշամարտի մասսայականացմանը
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում մայիսի 17-ին կանցկացվի ըմբշամարտի մրցաշար, որի կազմակերպիչն է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը։
Մրցաշարին կմասնակցեն տիտղոսկիր ըմբիշներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Դավիդ Չակվետաձեն, 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, օլիմպիական փոխչեմպիոն Անուար Գեդուևը։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Դավիթ Սաֆարյանը պատմել է, թե ինչ ձևաչափով է անցկացվելու մրցաշարը:
«Մրցաշարը թիմային ձևաչափով է (ամեն թիմից մեկ ըմբիշ)։ Այս մրցաշարն ամեն տարի կանցկացվի Կրասնոդարի մարզում ըմբշամարտի մասսայականացման համար: Նախատեսվում է ներառել 4 զույգ ազատ ոճում, 9 զույգ` հունահռոմեական ոճում և 5 զույգ` գրեփլինգում: Առաջին հերթին կմասնակցեն հայտնի ըմբիշներ, որոնք որևէ կապ ունեն Կրասնոդարի ըմբշամարտի դպրոցի հետ: Հրավիրվել են նաև հայտնի արտասահմանցի ըմբիշներ, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի դիտել գոտեմարտերը: Ակնկալվում է, որ մրցաշարին ներկա կլինեն Ալեքսանդր Կարելինը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին և այլ հայտնի մարդիկ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա