Մշակվել է բանաձև, որով կսահմանվի ուսուցիչների աշխատավարձերի նվազագույն շեմ. նախարար
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը բարձրաձայնեց Երևանում առաջին դասարանցիների՝ դպրոց ընդունվելու կարգի հետ կապված մտահոգությունները։
«Միակ չափանիշը արագ առցանց գրանցումը, բայց բազմաթիվ ընտանիքներ են դիմել՝ ասելով, որ այն անհարմարություն է պատճառում, հատկապես երկրորդ երեխայի՝ նույն դպրոցը գնալու հետ կապված»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ արագ գրանցելը միայն այս տարի կլինի, քանի որ հաջորդ տարվանից արդեն այդ համակարգը բաց կլինի, և երբ որ երեխայի համապատասխան տարիքը գա, ծնողը հանգիստ կարող է մտնել և գրանցվել՝չսպասել ընդունելության ժամկետի մեկնարկին։
«Այն խնդիրները, որոնք դուք նշել եք, մենք որոշակի կարգավորումներ տվել ենք։ Գիտեք, որ սա միայն Երևանում է իրականացվում և հայտարարել ենք, որ դա պիլոտային է, նաև այն պատճառով, որ այս խնդիրները վերհանելու դեպքում շտկումներ ունենանք։ Այո մենք ունենք պրոբլեմ երկրորդ երեխային նույն դպրոցը տանելու հետ կապված։ Ճիշտն ասած արդարադատության նախարարության հետ ունեցել ենք վեճեր այս կապակցությամբ, բայց կարգը և օրենքն այնպիսին է, որ սա որոշակի խտրականություն է մտցնում, այնուամենայնիվ այս օրերին մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Բայց օրենքը մեզ այլ բան է պարտադրում՝ հավասար հնարավորություն ստեղծել բոլոր ծնողների համար։ Կարծում եմ, որ մենք շատ փոքր դեպքերում ենք ունենալու խնդիրներ, բայց ծրագիրը պիլոտային է, լուծումները կտանք»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ Հարությունյանն ասաց. «Հիմա մշակվել է բանաձև, որով կսահմանվի ուսուցիչների աշխատավարձերի նվազագույն շեմ, և դպրոցները ֆինանսավորումը կստանան դասարանների քանակով, այլ պարամետրեր ևս հաշվի կառնվեն և այսպես փոքր համակազմ ունեցող դպրոցները ավելի լուրջ հնարավորություններ կստանան»։
Հարակից հրապարակումներ`
- 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողներին
- Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցումը կարելի է սկսել մայիսի 15-ից
- Մայիսի 15-ից կգործարկվի Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը
- Պետերբուրգում կբացվի հանրային առաջին սառնարանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան