Տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգը իրականությանը չի համապատասխանում. ԿԳՆ
Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է տարածել այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի առնչությամբ։
«Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։
Հարկ եմ համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը»,- ասված է պարզաբանման մեջ։