Հասարակություն 13:40 08/05/2019 Հայաստան

Այլմոլորակայիններ չեկան Շուշի... այն դարձավ հայկական քաղաք

«Դեռ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին միշտ հստակ ըմբռնում է եղել, որ ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին»,- Panorama.am-ի հետ զրույցն այսպես սկսեց լրագրող, գրականագետ, ՀՀ բանակի կապիտան, ՀՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Վարդան Դևրիկյանը, ով Շուշիի ազատագրման ժամանակ այնտեղ է եղել ու տեսել  այն ցնծությունը, որ տիրել է, երբ պարզ է դարձել՝ Շուշին ազատագրված է։

Նա նշեց, որ Շուշիից հետո ավտոմատ ազատագրվեց  Լաչինի ճանապարհը, որը կյանքի ճանապարհ էր, այն ժամանակ կենսական անհրաժեշտություն էր դարձել. «Մարտական  գործողությունները հասել էին այն աստիճանի, որ այդքան մեծ ծավալներով վառելիք և զինամթերք տեխնիկապես այլևս անհնար էր բերել օդային ճանապարհով։ Բացի այդ, Ադրբեջանը, կատարելագործելով իր հակաօդային միջոցները, կարող էր խոցել մեր Յակ-երը։ Այդ դեպքում  չէինք ունենա վառելիք, զինամթերք, պարզապես կգրավեին Արցախը։ Շուշիի ազատագրումն ուղղակի հարկադրական էր։ Արցախյան պատերազմի ընթացքում մի քանի գործողություններ կային, որոնք հայկական կողմը հարկադրական է արել, լավ օրից չի եղել, ինչպես ասում են՝ դատապարտված ենք հաղթելու, այնպես է՝ հարկադրված էինք ազատագրելու»։

Շուշիի ազատագրումով, նրա խոսքով, հայ ժողովուրդը դուրս եկավ զոհի բարդույթից։

«Հայ ժողովրդի պատմության մեջ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո Շուշին առաջին բերդաքաղաքն էր, որ ազատագրվեց, պատմության անիվը սկսեց հետ պտտվել։ Միաժամանակ Շուշին մի դառը դաս տվեց մեզ, որ հաղթական դափնիների վրա չի կարելի նիրհել։ Մեր ցնծությունից հետո եղավ խորը ողբերգությունը, ունեցանք Հյուսիսային Արցախի կորուստը, ադրբեջանական բանակի հզոր հակագրոհը»,- ասաց Վ. Դևրիկյանը։

Նա համոզված է, որ Շուշին հնարավոր չէր լինի ազատագրել, եթե չլիներ անօրինակ միասնականությունը, «այդ  գերխնդրի առաջ ամեն ինչ նսեմանում էր»։

«Շուշին գրավեց կանոնավոր բանակը և ժողովրդական աշխարհազորը, հայ ժողովրդի միասնությունը, բանակի և ժողովրդի միասնությունը Շուշիի ազատագրման մեջ էլ արտահայտվեց»,- նշեց  ՀՀ բանակի կապիտանը։

Վարդան Դևրիկյանն առաջին անգամ Ղարաբաղ էր այցելել 1982 թվականին։ Նա հիշեց իր այդ այցից մի դրվագ, որը մշտապես հիշողության մեջ է. «Մի ադրբեջանցի մոտեցավ, բավականին բարեկիրթ ասաց՝ եկեք ձեզ տանեմ, մի բան ցույց տամ։ Նա ցույց տվեց Շուշիի հայկական այրված թաղամասը, որի վրայի մոխիրը 1920 թվականից չէին մաքրել։ Մոտավոր ասաց հետևյալը. այն ժամանակ էլ հայերը մեզ չլսեցին, այսպես եղավ։ Ասածի գաղափարն այն է, որ եթե փորձեք որևէ բան անել, մոխրով կպատվի։ Դրանից հետո հրաշք էր ազատագրումը, մեր ժողովուրդը գտավ այդ ուժը։ 1983 թվականից հետո մտածում էի, որ ավելի շուտ այլմոլորակայինները կարող էին գալ Շուշի, քան մի օր դառնա հայկական քաղաք։ Բայց դա, բարեբախտաբար, եղավ»։

Նա նշեց, որ այսօր շատ է խոսվում Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին։ Վ. Դևրիկյանի խոսքով, դրա բացումը քաղաքական կարևոր նշանակություն ունի, նաև տուրիզմի առումով։

«Աստված տա, որ Ստեփանակերտի օդանավակայանը երբեք չունենա այն կարևորությունն, ինչ-որ ուներ մինչև Շուշիի գրավումը։  Այսինքն՝  Շուշին միշտ մերը լինի, որով և կվերահսկվի ցամաքային ճանապարհը»,- ասաց Վ. Դևրիկյանը։

Նա հիշեց այդ ժամանակ շրջանառվող մի քանի «անեկդոտային պատմություններ», որոնք խոսում են նաև հայ ժողովրդի կենսունակության մասին.

«Մարտական գործողություններն ընթանում էին, ոլորան -ոլորան մեր ուժերն առաջ էին գնում։ Ինչքան մոտենում էին Շուշիին, մի անեկդոտ էին անընդհատ պատմում. ասում էին՝ հայերը Շուշին արդեն գրավեցին ու սեղանիկները դրեցին։ Դժբախտաբար, այդ սեղանիկները մեր կյանքի ինչ-որ մի սիմվոլն էր, որ որտեղ կար, ուրեմն այն մերն է։ 

Ադրբեջանական կողմն իր զինամթերքը պահում էր Ղազանչեցոց եկեղեցում, մտածում էին, որ հայերը չեն հարվածի այդ ուղղությամբ։ Այդ ժամանակ հրթիռները դրված էին լինում փայտյա մեծ արկղերի մեջ։ Գրադները հանում էին, կրակում, արկղերը գցում կողքը, իսկ դրանք կարելի էր վառել կամ նույնիսկ որպես պահարան օգտագործել։ Ահա թե ինչպես է ծնվում ժողովրդական հումորը. դեռ կրակոցները շարունակվում էին, բայց մարդիկ կատակում էին, ասում էին՝ ափսոս ավելի շատ չէին խփել, այսինքն ինչքան շատ կրակեին, այդքան արկղերն ավելի շատ կլինեին։

Ինչքան կենսունակ է ժողովուրդը։ Ինչպես Գյումրիում երկրաշարժի ժամանակ փլատակի տակից դուրս էին գալիս, սրամտությունը ծնվում էր, այնպես էլ այստեղ»։

«Շուշիի ազատագրումը իրապես անպատմելի զգացողություն էր։ Ղարաբաղցիների մոտ  Շուշին ընկալվում էր 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի  հայ մշակույթի ծաղկուն կենտրոն, մյուս կողմից չարիքի մարմնացում, հավաքական չարիքի մարմնավորում։ Այսինքն քո համար ամենահարազատ հասկացությունը՝ քո մտքի ու լուսավորության կենտրոնը, դարձել էր քեզ համար չարիքի կենտրոն»,- ասաց Վարդան Դևրիկյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}