Քաղաքական 13:04 08/05/2019 Հայաստան

Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացել է. վարչապետ (լրացված)

Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացել է։ Այս մասին այսօր  ընթացող ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր ԱԺ նիստում ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ նշելով, որ այդ նախագիծը չի վերացնում սուպերվարչապետական այն ինստիտուտը, որը բազմիցս քննադատել է վարչապետը, և իշխանությունը փորձում է պահել այդ ինստիտուտը։

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգը։ Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչո՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչո՞ւ է հինգ ասուլիս անում: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք է տաք: Հայաստանում այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել, թեկուզ՝ այս շփման ընթացքում, վերջին 30 տարում քանի՞ անգամ է տեղի ունեցել: Սուպերվարչապետությունը միայն օրենքը և օրինական լծակները չեն։ Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու՝ չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինի գործը՝ քեզ, սոլյարկի գործը՝ քեզ, ես այստեղ 50 տոկոս եմ փայ, այստեղ պետք է գյուղապետ ընտրվի այսինչը, այս մեկի նկատմամբ գործ հարուցեք, մյուսի նկատմամբ կարճեք, դատավորները իրենց դատավճիռները ինձ հետ համաձայնեցնեն, հետո նոր կայացնեն։ Սուպերվարչապետական համակարգը դա է։ Բաղրամյան 26-ն ինչո՞ւ ենք վերադարձրել նախագահին, ինչո՞ւ են Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դռները բաց, ինչո՞ւ ենք քվոտաներ առաջարկում ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում: Սուպերվարչապետական համակարգը երբ քննադատել եմ, առաջին հերթին դա եմ նկատի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ ներկայացել է դատարան, ցուցմունք տվել, ինչը քաղաքական կամքի ցուցադրում է. «Կարող էի չգնալ։ Ոմանք ասում էին՝ դա շոու էր։ Դա շոու չէր, դա քաղաքական կամքի ցուցադրում էր, բացարձակ թափանցիկության ցուցադրում»։

Նրա խոսքով՝ սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացել է։ Ըստ նրա՝ ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։

«Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չկա։ Հայաստանում չկա սուպերվարչապետ և սուպերվարչապետական համակարգ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը չի պատրաստվում «պաշտպանվել» քննադատություններից

«Ոչ, իհարկե ոչ, որովհետև ժողովրդավարության ամենակարևոր կոմպոնենտն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը»,- ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այսօր լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, բայց  նախկին իշխանությունները դրա հետ դեռ չեն համակերպվում և վերջին շրջանում ակտիվորեն հակաքարոզչություն է իրականացվում, որի համար հավանաբար մեծ ֆինանսական հոսք կա, և արդյոք նա որևէ ձևով չի պատրաստվում այդ հակաքարոզչության դեմն առնել։ 

Վարչապետի խոսքով՝ բացարձակ չի պատրաստվում «պաշտպանվել» այդ քննադատություններից. «ՀՀ քաղաքացին թող լսի բոլոր այդ քննադատությունները։ Ընդհակառակը շատ լավ է, որ այդ բոլոր քննադատությունները կան։ Եթե քաղաքացին ինձ քննադատություններից չի պաշտպանելու իր դիրքորոշման առումով, ես ինչի՞ պիտի պաշտպանվեմ, որ վարչապետի աթոռը պահե՞մ։ Ինձ պետք չէ այդ պաշտոնը պահել, ինձ դա բացարձակապես պետք չէ»։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, վարչապետն այսպես արձագանքեց. «Ծախսում են՝ թող ծախսեն»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց՝ դա չի նշանակում, որ պետք է սուտ լուրեր հրապարակեն. «Ես թույլ չեմ տա, որ ինձ, ընտանիքիս հետ սուտ լուրեր կապեն։ Ոչ մի լուր, ոչ մի բամբասանք անարձագանք չի մնալու»։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը խոսքի, մամուլի ազատության առումով պետք է լինի աշխարհի առաջատար երկիրը։

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին

«Ես հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, և դրա պատճառով նաև քննադատության եմ արժանացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությանը։

Նրա խոսքով, օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն. «Օլիգարխ՝ նշանակում է մարդ և մարդիկ, ովքեր ունեն իշխանության վրա և իշխանության որոշումների վրա ազդեցություն ունենալու լծակներ։ Այդ առումով Հայաստանում օլիգարխ չկա»։

Նա նշեց, որ դիմումը տրվել է ընթացակարգերով, պետք է քննարկվի, թող որոշում կայացվի։

«Դա իրավական հարց է, այստեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- ասաց վարչապետը։

Հարցին, թե ընդդիմությունը նշում է, որ երբ իշխանությանը ձեռնտու է, իրենք քաղաքական գործիչ կամ ձեռնարկատեր լինելու հարցն առաջ են քաշում, նա պատասխանեց. «Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինտրիգների կարի՞ք ունի։ Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել, համոզված եմ, որ այսօր էլ խորհրդարանական ընտրություն լինի, մենք ավելի շատ ձայն կհավաքենք։

Էդ ո՞վ ա փողոց դուրս գալով մեզ վախեցնում: Դուք մտածում եք, որ մեր իշխանությունը վստահության պրոբլեմ ունի, որ ձեռքերը դողալով ասի՝ վայ, արի սենց չանե՞մ: Էդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում»։

ԱԱԾ-ն «սուպերկառո՞ւյց»
«Ազգային անվտանգության կառույցը ոչ մի բանի էլ չի վերածվել։ ԱԱԾ-ն հեղափոխությունից առաջ, երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում ավելի սուպերկառույց է եղել, քան հիմա։ ԱԱԾ-ն սուպերկառույց չէ, շարքային սովորական իրավապահ կառույց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ն այսօր վերածվել է գերկառույցի, ինչո՞ւ է այդքան մեծ դեր տրվել ԱԱ-ին։

Նա նշեց, որ ԱԱԾ և այլ կառույցների մի շարք գործառույթներ կվերցվեն, երբ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին։

Օտարերկրյա ու «ազդեցության» գործակալների մասին
Ասուլիսի ժամանակ լրագրողը հիշեցրեց, որ Իրանում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ասել է՝ «պետք է թույլ չտանք, որ Հայաստանում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկյա գործակալներ են, քան Հայաստանի քաղաքացիներ», այդ ժամանակ անուններ չէիք նշել, եթե հնարավոր է նշեք անուններ, և արդյո՞ք բացահայտվել են այդ գործակալները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.«Այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, ԱԱԾ-ն դրանք պահում է իր հսկողության ներքո: Երբ որոշ գործեր այնքան կհասունանան, որ այլ փուլ կմտնեն, դրա վերաբերյալ հանրությունը տեղեկատվություն կստանա:

Ես դեռևս 2015-ի սեպտեմբերի 10-ի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ասել եմ, որ, իմ կարծիքով, Հայաստանից որպես կատեգորիա, պետք է արմատախիլ արվի արևմտամետությունը, ամերիկամետությունը ռուսամետությունը, նաեև պետք է արմատախիլ արվի հակառուսությունը, հակաամերիկայնություն, հակաեվրոպականությունը: Մենք պետք է լինենք պրոհայկական դիրքերում:

Իմիջիայլոց, գործակալներ ասելով պետք է հասկանալ, որ կան նաև ազդեցության գործակալներ հասկացություն: Մեծ գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտում եղել են, կան ու կլինեն մարդիկ, որոնց գործունեությունը կարելի է որակել որպես ազդեցության գործակալ: Այդպիսին եմ համարում բոլոր այն մարդկանց, որոնք ՀՀ-ում որևէ հարց լուծելու համար մտքներով անցնում է կամ նույնիսկ գործողություններ են ձեռնարկում օտարերկրյա աջակցություն ստանալու համար: Դրա դրսևուրումները շատ հրապարակային են, այնպես որ ահասարսուռ բան չեմ ասել: Այն ինչ ես տեսնում եմ, դուք էլ կարող եք տեսնել»:

Հոկտեմբերի 2-ի ինչ անելու որոշումը ես միանձնյա եմ կայացրել

«Այս ընթացքում եղել են պահեր, երբ ես ինքս իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն, և անձնական որոշումներ եմ կայացրել»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա ունի «սուպեր թիմ», որը կարող է իրեն քննադատել, իր հետ հավասար որոշումներ կայացնել, և իր որոշումներին «չեստ չտալ»: Լրագրողը նաև հիշեցրեց, որ որ հանրությունը տեսել է մի քանի դեպք, երբ կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել նախարարի բարձրացած տեսակետը, և ի վերջո, հարցը լուծվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։
Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումների երկու ձևաչափ կա, որտեղ շաբաթը երկու անգամ քննարկումներ են տեղի ունենում։ Մեկն, ըստ նրա, վարչության նիստն է, մյուսը՝ նախաձեռնող խումբը ։ «Այդ քննարկումներն այնպիսի հարթակ են, որ մենք ազատ հաղորդակցվենք, տարբեր հնարավոր որոշումներ քննարկենք, և լուծենք։ Իմ ներկայացրած այդ 100 փաստի հեղինակը հենց այդ քաղաքական թիմն է, այդ թվում՝ կառավարությունը։ Ըստ էության՝ հեղափոխությունը եղել է թիմային աշխատանքի արդյունք: Այսօր էլ երկիրը կառավարվում է թիմային սկզբունքով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գուցե բազմաթիվ հանգամանքների բերումով որոշակի բալանսներ դեռ չեն գործում այն կատարելությամբ, ինչպես պետք է գործեն: «Այս ընթացքում եղել են պահեր, երբ ես ինքս իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն, և անձնական որոշումներ եմ կայացրել, և կարծում եմ՝ քաղաքական լիդերությունը նաև դրանում է, երբ դու պատասխանատու պահին պետք է կայացնես որոշում՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով քո վրա: Օրինակ՝ հոկտեմբերի 2-ի ինչ անելու որոշումը ես միանձնյա եմ կայացրել, քանի որ ժամանակ էլ չկար: Եթե մենք ժողով անեինք՝ բանը բանից կանցներ: Կարծում եմ, որ այն մարդը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի, պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, և պատասխանատվություն վերցնել իր վրա»,- ընդգշեց վարչապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}