Առաջարկվում է էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատել
Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատվող ցանկում ներառել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը կամ օտարումը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
Նրա խոսքով՝ նախագծի նպատակը բնապահպանական է, միտված է շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը. «Նախագծի ընդունումը կխթանի նաև ՀՀ էներգետիկ անվտանգություն, նախադրյալներ կստեղծի այս ոլորտի բարձր տեխնոլոգիական զարգացման համար»։
«ՀՀ-ն, ի տարբերություն եվրոպական երկրների, բավական սահմանափակ թվով է նման մեքենաներ ներմուծում: Օրինակ՝ հարևան Վրաստանը նախատեսում է առաջիկա 10 տարում ծավալը 90 տոկոսի հասցնել: Այս նախագծի ընդունումը ոչ միայն բնապահպանական է, այլ նաև տնտեսական և սոցիալական նշանակություն ունի»,- հավելեց նա։
Նախարարը նշեց, որ Բնապահպանության նախարարության աշխատակազմում գտնվող մեքենաների մեծ մասը կրճատվել է ընդհանրապես, իսկ էլեկտրամոբիլների ներդրման հարցում միացել են գլոբալ էլեկտրիկ մոբիլիթի գործընթացին, որը իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո։
«Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 հազար դոլար և ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամեքենաների»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում