Առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքում լրացումներ են առաջարկում։
«Կարծում եմ, որ այս դահլիճում չկա մեկը, որ թերագնահատի հայ կինոյի դերը։ Ես երբեք կողմ չեմ եղել տոնացույց ծանրաբեռնելուն, բայց սա այն եզակի դեպքերից է, որ հայ կինոյի օրը նշվի առանձին։ Գաղափարը եկել է կինոհանրույթից, ինձ դիմել են Կինեմատոգրաֆիստների միությունից, կինոփառատոններից, իրենց հետ ունեցել ենք մի քանի քննարկումներ և նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարանին»,- ասաց Զոհրաբյանը։
Նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր, քանի որ 1923 թվականի 16-ին է Պետկինոն, որն այնուհետև 1966 թվականին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունում այս օրինագծի վերաբերյալ մոտեցումները շատ տարբեր են, իրենք որոշում են կայացրել, որ քվեարկությունը թողնելու են ազատ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ պետք է ոչ միայն ուղղակի ընդունել այդ օրը, այլ հիշել այն. «Եթե մենք այսօր մոռանում ենք, որ Շուշիի ազատագրման օրն է, չեմ ցանկանա, որ կինոյի օրն էլ այդպես մոռանանք»։
Պատգամավորն առաջարկեց դուրս գալ այն հարթությունից, որ եթե նախագիծն ընդդիմությունն է առաջարկել, պետք է մերժվի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան