Օրական օձերի խայթոցից հարյուրավոր մարդիկ են մահանում
Ամեն տարի օձերը խայթում են 5,8 միլիոն մարդու։ Դրանց կեսը թունավոր են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ամեն օր օձերի խայթոցից մահանում է 220-380 մարդ։
news.ru-ն, հղում անելով ՄԱԿ-ի կայքին, գրում է, որ տարեկան օձերի խայթոցից մահանում է 80-138 հազար մարդ։ Դեպքերի մեծ մասն արձանագրվում են Աֆրիկայի և Ասիայի աղքատ գյուղերում բնակվող երեախների և ֆերմերների շրջանում։ Շատ երկրների բժշկական կետերը չեն ունենում անհրաժեշտ դեղորայք կամ ունենում են, բայց դրանք այնքան էլ արդյունավետ չեն լինում։
Արդյունքում, նույնիսկ անհրաժեշտ բուժում ստացած մարդը մնում է հաշմանդամ, քանի որ նրա վերջույթներն անդամահատում են։
ԱՀԿ ներկայացրել է թարմացված ռազմավարություն, որը 12 տարվա կտրվածքով առաջարկում է կրկնակի նվազեցնել մահացության ցուցանիշը։ Կազմակերպությունը նախատեսում է մարդկանց տեղեկատվություն տրամադրել օձերի և հակաթույների մասին, նաև նպաստել նոր դեղերի հետազոտությանը։ Նոր պլանով աշխատանքները սկսվելու են մայիսի 23-ից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում օձի խայթոցի 20 դեպք է գրանցվել
- Օձերը գրոհել են Թբիլիսին
- Օձերը չեն շատացել, մարդկանց գործունեությունն է տեղափոխվել օձերի բնակավայրեր. Աղասյան
- Օձերն ակտիվացել են
- Երևանում իդեալական պայմաններ են ստեղծվել օձերի և կարիճների համար. բնապահպան
- Օձերի ավելացումը փոխքաղաքապետը ոչ թե քաղաքի անապատացման, այլ տապի հետ է կապում
- Երևանը դարձրել են անապատ ու հիմա զարմանում են, որ քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են. Բնապահպան
- Գլխավոր թունաբան. Օձերի համար անբարենպաստ եղանակով պայմանավորված նվազել է խայթոցների թիվը