ՀԲ-ը 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի գյուղական ճանապարհների վերակառուցմանը
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։
ՀԲ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ճանապարհի վերակառուցումը ավելի քան 60 հազար մարզային բնակչությանը հասանելիություն կապահովի շուկաներին և սոցիալական ծառայություններին:
«Կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը կդյուրացնի աշխատատեղերի, շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի ավելի քան 60․000 բնակչի համար։ Գյուղատնտեսական առևտրի խթանման համար կենսական է գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու պահպանումը։ Այն գյուղացիական տնտեսություններին և փոքր բիզնեսներին հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ և քիչ ծախսով իրենց մթերքը շուկա հասցնել ՝ ըստ այդմ դառնալով տնտեսական աճի և տեղական զբաղվածության խթան»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Մանրամասներն՝ այստեղ։