Նորվեգիայի առողջապահության նախարարը թույլ է տվել քաղաքացիներին ծխել և խմել
Նորվեգիայի առողջապահության նոր նախարար Սիլվի Լիստհյոգենը հայտարարել է, որ մարդկանց պետք է թույլ տալ ծխել, խմել ալկոհոլ, ուտել միս։ iz.ru-ի հաղորդմամբ, նա նշել է, որ չի ուզում լինել հոգևոր հայր և ցույց տալ մարդկանց, թե ինչպես պետք է նրանք ապրեն։
«Իշխանությունները կտեղեկացնեն վատ հետևանքների մասին, բայց մարդիկ, որպես կանոն, գիտեն, ինչն է օգտակար, ինչը ոչ»,- հայտարարել է նախարարը։
Հաղորդվում է, որ նա Նորվեգայի ամենահայտնի քաղաքական գործիչներից է։
Ամերիկացի գիտնականներն իրենց ուսումնասիրությունից հետ հայտարարել են, որ ալկոհոլի փոքր չափաբաժինը սրտային հիվանդություն ունեցող 65 տարեկանից բարձր մարդկանց առողջությանը վնաս չէ, նույնիսկ երկարացնում է կյանքը։