«Տիտանիկի» ռեժիսորը դիմել է «Վրիժառուների» ստեղծողներին
«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին հիացրել է «Վրիժառուները. Ֆինալ» ֆիլմի դրամարկղային հաջողությունը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է Թվիթերում:
Ջ. Քամերոնը դիմել է պրոդյուսեր Քևին Ֆայգիին և Marvel-ի հետ բոլոր կապ ունեցողներին:
«Սառցալեռը խորտակել է իրական «Տիտանիկը»: Պահանջվեցին «Վրիժառուները», որպեսզի խորտակեն իմ «Տիտանիկը»»,- նշել է Քեմերոնը:
Նրա խոսքով, ֆիլմի ստեղծողները ցույց են տվել, որ կինոինդուստրիան ոչ միայն ողջ է, այլև իրեն լավ է զգում, քան երբևէ:
«Վրիժառուները» 2,19 միլիարդ դոլար է հավաքել ամբողջ աշխարհում: