«Հրապարակ». «Գնալու եմ մինչև վերջ, ոչ մի բանի առջև չեմ կանգնելու»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը:
ԲՀԿ-ականները միահամուռ պնդել են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ողջ թիմով վայր կդնեն մանդատները, եթե իշխանության ճնշումները շարունակվեն, և կուսակցության առաջնորդից մանդատը վերցնեն: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Գնալու եմ մինչև վերջ, ոչ մի բանի առջև չեմ կանգնելու»:
Սակայն թիմում թերահավատությամբ են լսել այդ հավաստիացումները՝ չեն հակաճառել, բայց կարծում են, որ վճռական պահին նա կրկին «զադնի կդնի», իսկ իրենք կմնան անտեր ու անպաշտպան՝ իշխանության մեքենայի առաջ դեմ հանդիման»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում