Երևան-Գյումրի ավտոճանապարհի ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր
Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղից դեպի Գյումրի քաղաք տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1963 թ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ.Ղ.-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Ք.Մ.-ն (ծնված 1951 թ.) մահացել է հոսպիտալացման ճանապարհին:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և ուղևորներ՝ Ս.Մ.-ն (ծնված 1983 թ.), Ս.Ղ.-ն (ծնված 1987 թ.), Մ.Ա.-ն (1988 թ.), Ա.Զ.-ն (1987 թ.) և Հ.Մ.-ն (2016 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: Ժամը 20:35-ին Հ.Մ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը կրկին գնահատվել է ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: