Պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության. Դավիթ Տոնոյան
«Քանի որ ձմռան փուլից հետո առաջնագծում սկսվում են երկկողմանի ինժեներական աշխատանքներ, մենք աշխուժացումը դրա հետ ենք կապում»,- այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե մի կողմից վարչապետը խոսում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, մյուս կողմից նախարարությունը շարուկանում է զինտեխնիկայի ավելացման գործընթաց, նախարարը պատասխանեց. «Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք ու ապահովենք անվտանգությունը, ինչպես նաև բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք»։
Հարցին, թե ի՞նչ ընթացքում է Ռուսաստանից սպառազինության ձեռք բերման գործընթացը, նա պատասխանեց. «Շատ առողջ վիճակում է»։
Մեկ այլ հարցին, թե «կարող ենք ասել, որ Բաքվի հետ սպառազինության բալանսը վերականգնված է», Տոնոյանն ասաց. «Կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյան. Վտանգի պահին մեր ժողովրդի թիրախը դառնում է հաղթանակը
- Փաշինյան. Սիրելի՚ արցախցիներ, հպարտանում ենք ձեզնով
- Կաթողիկոս. Պաշտպանության բանակը երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման
- Հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով հերոս նախնիների գործը. Բակո Սահակյան
- Շուշիի ազատագրման և հաղթանակի օր
- Մայիսի 9. Հաղթանակի օրը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան