Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է
Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ին ասաց, այդ մասին իրենք ծանուցում են ստացել դատարանից։
Հարցին, հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկի միջոնրդություն ներկայացնեն նիստի ընթացքում, Խուդոյանն ասաց՝ այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող, ամեն ինչ կախված է մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանումներից։
«Հարցերը վերաբերում են մակագրման ընթացքին, դատավորի կարգապահական վարույթի, նույն օրը դրա վերաբերյալ որոշում լինի։ Որոշակի հարցերի քննարկումից հետո հնարավոր է առաջանա ինքնաբացարկի միջնորդության հնարավորություն։ Այս պահի դրությամբ հստակ ոչինչ չկա»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ քրեական այս գործը մակագրված է դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում քննվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորները ենթարկվեցին պատասխանատվության
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական
- Պաշտպանական խումբ. ՍԴ-ն որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի
- Դատավոր Գրիգորյանը որևէ նախատրամադրվածություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին
- Ալումյան. Դատավորի ինքնաբացարկին պատասխանը լինելու է համաչափ ու մի բան էլ ավելի, չկասկածեք
- Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը՝ մայիսի 13-ին
- Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան