Ֆրանսիայում աշակերտների պակասի պատճառով դպրոց են ընդգրկել ոչխարներին
Ֆրանսիայի Կրեստ-ան-Բելդոն համայնքի դպրոցում աշակերտների ցանկում ներառել են 15 ոչխարների։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, գրել է Le Parisien-ը։
Մոտ 3300 բնակիչ ունեցող լեռնային համայնքը ծանուցում է ստացել, որ նոր ուսումնական տարում դպրոցը 10 դասարան կունենա՝ 11-ի փոխարեն, աշակերտների թվի՝ 266-ից 261 դառնալու պատճառով։ Սակայն ծնողները դեմ են հանդես եկել դասարանների կրճատմանը, քանի որ այդպիսով ավելանալու է դասարաններում աշակերտների թիվը, ինչն էլ կազդի նրանց առաջադիմության վրա։
Երեքշաբթի առավոտյան ժամը 8-ին տեղի հովիվը 65 ոչխարների հոտը բերել է դպրոցի մոտ՝ աշակերտների թիվը լրացնելու համար։ Սակայն նրան դիմավորել են որոշ աշակերտներ ու նրանց ծննողները՝ «Մենք ոչխար չենք», «Կառավարել դպրոցը, այլ ոչ հոտը» պաստառներով։ Մի մասն էլ ուրախացել է, ու հույս հայտնել, որ ոչխարները լավ կսովորեն։
Նշվում է, որ համայնքի ղեկավարը ներկա է եղել դպրոցական ցանկ կենդանիների ներառմանը։ Որպեսզի ամեն ինչ օրինական լինի, հովիվն անգամ ներկայացրել է 15 ոչխարների ծննդյան վկայականները, որոնք աշակերտ են լինելու։