Արմեն Սարգսյան. Վտանգի պահին մեր ժողովրդի թիրախը դառնում է հաղթանակը
«Արցախյան ազատամարտում, ապրիլյան պատերազմի ժամանակ, վտանգի պահին մենք բոլորս՝ ողջ ժողովուրդը ուղղորդվում է և թիրախը դառնում է հաղթանակը։ Սա շատ կարևոր փաստ է»,-Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա խորհրդանշական այս օրը, երբ հաղթանակաները հաջորդել են իրար՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակ, Շուշիի ազատագրում, Արցախի ինքնապաշտպանության բանակի կազմավորում։
«Հետաքրքիր է մայիսյան այս տոնը։ Գեղեցիկ օրեր են, և այս օրերն ընդմիշտ են»,-ասաց նա։
Հաղթանակ զբոսայգում տոնական միջոցառմանը ներկա են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, հայրենական մեծ պատերազմի մի քանի վետերաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները