Այլ կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի. Սանասարյան
«Ես որևիցե հարցով չեմ դիմել վարչապետին, որ փոխեն նախաքննական մարմինը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբեղացրած, այսօր մեղադրյալի կարգավիճակում գտնվող Դավիթ Սանասարյանը։
«Օրենքը լավ գիտեմ, Սահմանադրությունը լավ գիտեմ, այնպես որ, այդ հարցով ես չեմ դիմել պարոն վարչապետին»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր չի ուզում խոսել այդ գործից, քանի որ օրվա խորհուրդն այլ է։
Լրագրողի հարցին, թե հիասթափություն կամ կաշկանդվածություն ունի՞ արդյոք, Սանասարյանը պատասխանեց. «Իմ կյանքն անցել է պրոբլեմներով լի ճանապարհով, որևիցե վայրկյան փոշմանելու առիթ չեմ ունեցել։ Իմ քայլերը չեմ անում պաշտոն ստանալու համար։ Կունենամ պաշտոն՝ կծառայեմ հայրենիքիս, չեմ ունենա՝ նորից կծառայեմ իմ գործունեությամբ։ Ես ակնկալում եմ և այլ կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի ու արդարությունը պետք է հաստատվի, թե չէ ՊՎԾ ղեկավար լինելու մասին չեմ երազել, դա միջոց է եղել իմ համար, այդ կարճ ճամանակահատվածում ես իմ ծառայությունը բերել եմ իմ երկրին»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյան. Դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
- Վանեցյան. Եթե պարզվի, որ Սանասարյանի քրգործում թույլ են տրվել ապօրինություններ, պատասխան կտամ (factor.am-ի եթերից)
- Սանասարյան. 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել
- Գոռ Աբրահամյան. Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության սահմաններից
- Սանասարյանը չհերքեց, որ կոստյումը «Ստեֆանո Ռիչի» է
- Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին
- Դավիթ Սանասարյանը խոստանում է ձեռքը կտրել, եթե «նման տեսանյութ» լինի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները