«Յուվենտուսը» հրաժեշտ է տալիս գլխավոր մարզչին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին hինգ տարվա աշխատանքից հետո լքելու է թիմը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է La Stampa-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցությունը դադարեցնել։ Ալլեգրին հնարավոր է կարիերան շարունակի ՊՍԺ-ում կամ «Բարսելոնայում»։
«Յուվենտուսը» ծրագրում է որպես մարզիչ հրավիրել Անտոնիո Կոնտեին, որը «Չելսիից» հեռանալուց հետո աշխատանք չունի։
Ապրիլի վերջին տեղեկատվություն էր տարածվել, որ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ ակումբը որպես մազիչ ձեռք բերի Գվարդիոլային։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա