Ստալոնեն Կաննում կներկայացնի Ռեմբոյի մասին նոր ֆիլմը
Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է Կաննի կինոփառատոնում ներկայացնել Վիետնամի պատերազմի վետերն Ռեմբոյի մասին նոր ֆիլմը։ iz.ru-ն գրում է, որ «Ռեմբո 5» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են մի քանի ամիս առաջ, էկրան կբարձրանա առաջիկա աշնանը։ Ստալոնեն խաղում է գլխավոր դերը։
Ռեմբոյի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին։ 15 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը վարձույթում հավաքել էր 125 միլիոն դոլար։
Կաննի կինոփառատոնը կայանալու է մայիսի 14-25-ը։ Ժյուրիի նախագահն է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդոր Գոնսալես Ինյարիտուն։
Հարակից հրապարակումներ`
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
- Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ
- Ով կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին